Ղարաբաղյան գորգերն ընդլայնում են իրենց «ուղեւորության» աշխարհագրությունը
Ղարաբաղյան նոր բրենդը՝ «Ղարաբաղ կարպետ» կարճ ժամանակում դարձավ մի շարք երկրների կողմից պահանջարկ ունեցող ապրանքանիշ:
Ֆրանսիա, Նորվեգիա, Ֆինլանդիա , Ռուսաստան, ԱՄՆ. լայն է ընկերության ապրանքանիշի սպառման աշխարհագրություն:
«Մի քանի օր առաջ նույնիսկ Ճապոնիայից ենք պատվեր ստացել եւ արդեն ոււղարկել,- Karabakh-open.info-ի հետ զրույցում նշել է ընկերության տնօրեն Սեւակ Խաչատրյանը: -Միայն դրական արձագանք կա: Որտեղ ներկայացված է մեր ապրանքանիշը՝ այնտեղից անպայման պատվեր կա»:
Ընկերության արտադրանքի զգալի մասն արտահանվում է Լոս Անջելես: Հայկական համայնքի օժանդակությամբ են սպառվում գորգերը: Ընկերության տնօրենի փոխանցմամբ՝ նոյեմբեր ամսում 30 գորգ է արտահանվել Լոս Անջելես:
«Աշխարհի դրամը հոսում է Արցախ եւ 160 կին աշխատատավարձ է ստանում»-ընդգծում է Սեւակ Խաչատրյանը:
Ընկերության պատվիրատուների թիվն աճում է նաեւ ընկերության օնլայն խանութի շնորհիվ: «Բավականին հաջող է աշխատում այդ խանութը. ընդամենը մի քանի ամիս է, որ աշխատում է, բայց պատվերներն օրեցօր շատանում են»:
Սեւակ Խաչատրյանի հավաստամամբ՝ ընկերության նկատմամաբ հետաքրքրությունն աճում է նաեւ շնորհիվ հարեւան ադրբեջանական հանրապետության լրատվամիջոցներով բարձրացված հիստերիայի. «Դա մեզ համար լավ Փիար էր»,-ասում է ընկերության տնօրենը, ում խոսքերով գորգագործարանի գործունեությանն անդրաարձել են նաեւ մի շարք համաշխարհային լրատվամիջոցներ: «Մի քանի ամիս առաջ նաեւ միջազգային «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունն է լուսաբանել մեր գործունեությունը»- հավելել է նա: