Բաժիններ՝

Դավութօղլուից պահանջել են պաշտոնանկ անել Մահչուփյանին

Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ` «Մեծ կաշառք» գործի (17.12.2013) վերաբերյալ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի խոսքերը դժգոհություն է առաջացրել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերում:

ԱԶԿ-ի պատգամավորները բողոք են հղել վարչապետ Ահմեթ Դավութօղլուին` պահանջելով պաշտոնանկ անել իր հայ գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին: ԱԶԿ-ական պատգամավորներին բավական մտահոգել են Մահչուփյանի այն խոսքերը, թե «ժողովուրդը հավատում է, որ իր անդամները ներգրավված են եղել «Մեծ կաշառքի» գործում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս