Կադիրովը կորցնում է Չեչնիայի նկատմամբ վերահսկողությունը. Bloomberg
Bloomberg-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Դաշնության խորհրդի առջև իր ելույթում ակնարկել է, որ Գռոզնիի կրակոցների հեղինակներն արտասահմանից հովանավորվողներն են:
Սակայն Պուտինի ելույթից առաջ Չեչնիայի մայրաքաղաքում բռնության բռնկումը տեղի ունեցավ ոչ պատահականորեն, և կարող է նշանակել, որ Ռուսաստանի նախագահի դրածո Ռամզան Կադիրովը կորցնում է անհանգիստ հանրապետության նկատմամբ իր վերահսկողությունը:
Քանի դեռ Գռոզնիում շարունակվում էին մարտերը, Չեչնիայի նախագահը նստել էր Մոսկվայի սրահում ու լսում էր Պուտինին: Եվ հենց Կրեմլի սրահում էլ Կադիրովը Instagram-ի իր էջում գրել է, որ զինյալները, իբրև թե, ոչնչացվել են: Դա ամենաարյունալի հարձակումն է` սկսած 2010 թվականի սեպտեմբերից, երբ Կադիրովի հայրենի քաղաքում գրանցված փոխհրաձգության հետևանքով զոհվել է 18 մարդ:
Ռուս փորձագետ Գրիգորի Շվեդովը հայտարարել է, որ Գռոզնիում հարձակման պահը կարող է կապված լինել Պուտինի ելույթի հետ, ինչպես նաև Չեչենական առաջին պատերազմի սկսման 20-ամյակի հետ: Չեչենական առաջին պատերազմը մեկնարկել է 1994 թվականի դեկտեմբերի 11-ին: