Բաժիններ՝

Ռուսաստանը Ղրիմում տեղակայել է «Իսքանդեր» հրթիռային համալիրներ

ZN.UA-ի փոխանցմամբ` Ռուսաստանը Ղրիմում տեղակայել է «Իսքանդեր» համալիրներ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ալեքսադր Ռոզմազնինը.

«Իսքանդերի դիվիզիոնը մուտք է գործել ժամանակավորապես օկուպացված Ղրիմ: Այն օպերատիվ-մարտավարական համալիր է, որն իր ժամանակին փոխարինել է «Տոչկա» համալիրին: Այնտեղ մեկ հրթիռ էր, իսկ այստեղ` երկու: Այդ համալիրի գործունեության հեռահարությունը կազմում է մինչև 500 կիլոմետր»:

Գեներալը մտավախություն է հայտնել` կապված հրթիռային համալիրի կողմից միջուկային սպառնալիքի հետ: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր հրթիռային համալիր ունի հնարավորություն` իր հրթիռների վրա կրելու համար որոշակի հզորության միջուկային լիցքեր, ինչի համար էլ «Իսքանդերի» հայտնվելն առաջացնում է համապատասխան մտահոգություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս