Բերուչաշվիլին ու Քերին քննարկել են ռուս-աբխազական համաձայնագրի հարցը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին քննարկել են նոյեմբերի 24-ին ստորագրված ռուս-աբխազական համաձայնագրի ստորագրման շուրջ ստեղծված իրավիճակը:

Ջոն Քերին վրացական կողմին վստահեցրել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն անփոփոխ է Վրաստանի տարածքային ամբողջականության հանդեպ. «ԱՄՆ-ը դատապարտում է այսպես կոչված դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, և ձեռնարկելու է բոլոր միջոցները` կանխելու համար հեռու գնացող հետևանքները»:

Քերիի ու Բերուչաշվիլիի հանդիպումը տևել է 15 րոպե: Բերուչաշվիլին հայտնել է, որ Քերիի խոսքերով` ԱՄՆ-ն աջակցելու է Վրաստանին նաև ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ շուտափույթ ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս