Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ կարտադրեն արբանյակներ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան ու Ադրբեջանը քննարկում են արբանյակների համատեղ արտադրության հնարավորությունը: Այս մասին այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի գիտության, տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարար Իշիգ Ֆիքրին:
Նա հավելել է, որ դրա հետ կապված` ակնկալվում է անցկացնել համապատասխան հետազոտություն, և կարելի է կարծել, որ տվյալ ոլորտի նոր նախագծերը հնարավոր է իրականացնել համատեղ ջանքերով. «Այդ հարցը դեռ գտնվում է քննարկման փուլում»: Ֆիքրին շնորհավորել է Ադրբեջանին` կապված երկրորդ արբանյակն օգտագործել սկսելու և տվյալ ոլորտում նրա ունեցած նվաճումների հետ: