Վերնիսաժի կրակոցների գործով նիստը հետաձգվեց. Ամբաստանյալը ճնշման բարձրացում և փորացավեր ունի
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը: Դատարան չէր ներկայացվել գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանը: Ինչպես հայտնեց դատավորը, քրեակատարողական հիմնարկից տեղեկանք է ստացվել, որ նա զարկերակային բարձր ճնշման բարձրացում և փորացավեր ունի ու չի կարող ներկայանել դատական նիստին:
Դատական նիստը հետաձգվեց. հաջորդը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին: