 
                        Վրաստանի արտգործնախարարը և Ջեյմս Ափաթուրայը քննարկել են ռուս-աբխազական պայմանագիրը
 
                                    Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման շրջանակներում հանդիպել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Աբխազիայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Բերուչաշվիլին ու Ափաթուրայը մտահոգություն են հայտնել նախորդ շաբաթ Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ստորագրված պայմանագրի կապակցությամբ, որը նախատեսում է համատեղ զորքերի ստեղծում:
Նրանք համակարածիք են գտնվել, որ այդ պայմանագիրը բացասաբար կազդի տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա: Բերուչաշվիլին ու Ափաթուրայը քննարկել են նաև եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցը, ինչը մասնավորապես վերաբերվում է ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի գործարկմանը, որը հաստատվել է սեպտեմբերի 4-5-ին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        