Բաժիններ՝

Նավթի գնանկումը չի սարսափեցնում մեզ. Իլհամ Ալիև

Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գնանկումը բացասաբար կազդի տնտեսության վրա, սակայն մշակվել են տարբեր սցենարներ, և անգամ մեկ բարել նավթի գինը 60 դոլար կազմելու դեպքում տնտեսությունը կզարգանա կայուն ձևով:

Ալիևն ընդգծել է, որ բյուջեի հիմքում ընկած է մեկ բարել նավթի դիմաց 90 դոլար գինը. «Ես բացասականը համարում եմ այն, որ պլանավորված բաները մեկ տարում անելու փոխարեն մենք անելու ենք երկու տարում:

Պարզապես կրճատելու ենք ենթակառուցվածքների նախագծերի բյուջետային ծախսերը: Կառավարությունը ձգտում է նրան, որ նավթային եկամուտները չգերազանցեն ՀՆԱ-ի 1/3-ից ավելին: Նախորդ տարի Ադրբեջանի տնտեսությունում ներդրվել է 28 միլիարդ դոլար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս