Բաժիններ՝

Մենք նախկինի նման գոհ չենք մալայզիական Boeing-ի աղետի հետաքննման ընթացքից. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Մոսկվան նախկինի նման գոհ չէ Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing-ի աղետի հետաքննման գործընթացից:

Լուկաշևիչն ընդգծել է, որ իրենք մտահոգ են հետաքննության համար պատասխանատու Նիդերլանդների այն հայտարարության կապակցությամբ, որ ինքնաթիռի բեկորների մի մասը հետաքրքրություն չի ներկայացնում հետաքննման համար:

Նա հավելել է, որ ռուսական կողմը շարունակում է ուշադիր հետևել այդ հետաքննության ընթացքին ու աղետի պատճառներին: Մալայզիական Boeing-ը, որն Ամստերդամից մեկնում էր Կուալա Լումպուր, Դոնեցկի մարզում կործանվել է հուլիսի 17-ին: Օդանավում գտնվել է 298 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս