![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինը ստորագրել է աշխատանքային ներգաղթյալների համար պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքը
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/Putin-chem-menshe-yadernogo-oruzhiya-v-mire-—-tem-luchshe.jpg)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս աշխատանքային ներգաղթյալներին աշխատանքի ընդունել, եթե նրանք ունեն բժշկական ապահովագրություն:
Ռուսաստանի աշխատանքային օրենսգրքում հավելվել են հոդվածներ, որոնք նախատեսում են օտարազգի քաղաքացիների հետ ստորագրել աշխատանքային պայմանագրեր, եթե նրանք ունեն կամավոր բժշկական ապահովագրություն կամ էլ ծառայությունների մատուցման վերաբերյալ բուժհիմնարկի հետ պայմանագիր:
Բացառություն են կազմելու այն դեպքերը, երբ բժշկական ծառայություններն օտարազգուն մատուցվելու են գործատուի հաշվին: Բացի այդ, գործատուն պարտավոր է աշխատանքից հեռացնել օտարազգի աշխատակցին, եթե ավարտվի նրա բժշկական ապահովագրության կամ էլ կեցության արտոնագրի ժամկետը:
Ռուսաստանի զբաղվածության նախարարությունն ակնկալում է, որ աշխատանքի տեղավորման նոր պայմանները նպաստելու են օտարազգի աշխատուժի շուկայի օրինականացմանը, ինչպես նաև կապահովեն աշխատանքային ներգաղթյալների սոցիալական պաշտպանվածությունը: Գերատեսչության գնահատականներով՝ ներկայումս Ռուսաստանում աշխատում է մոտ 3.5 միլիոն օտարազգի քաղաքացի: