Պատերազմի վերսկսումը կնշանակի ԼՂ կարգավորման գործընթացում ռուսական դիվանագիտության ամբողջական տապալում. «Առաջին լրատվական»

Ռուսաստանը ԼՂ հակամարտությունում հենվում է գաղտնի դիվանագիտության վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, վերլուծաբան Ալեքսանդր Գոլցը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում հայկական ռազմական ուղղաթիռի խոցման հարցի վերաբերյալ հնարավոր քննարկումներին:

Նա նշեց, որ էական հայտարարություններ չեն արվելու, և ՀԱՊԿ-ից, բնականաբար, Ադրբեջանին զսպող էական քայլեր ակնկալել պետք չէ, քանի որ ՀԱՊԿ-ը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, առանձնահատուկ ռազմական միավորում է: Ըստ նրա՝ փաստորեն ՀԱՊԿ-ը մի մեխանիկական միավորում է, որն իրենից ենթադրում է երկկողմ համաձայնագրեր ՀԱՊԿ անդամ առանձին երկրների և Ռուսաստանի միջև, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ը շատ տարօրինակ աշխարհագրություն ունի:

«Իսկ Ռուսաստանը ԼՂ հակամարտության համար անում է այն, ինչ կարողանում է: Ռուսաստանը ԼՂ հակամարտության հարցում ներկայում կենտրոնացած է գաղտնի դիվանագիտության վրա: Հակամարտող կողմերի հետ գաղտնի բանակցությունների միջոցով ՌԴ-ն ցանկանում է ստանալ ԼՂ հակամարտության որոշակի լուծում կամ գոնե երկարացնել ստատուս քվոն»:

Տեսանյութեր

Լրահոս