Բաժիններ՝

Թուրք-սիրիական սահմանին թռիչքազերծ գոտու ստեղծումը չի բարելավի իրավիճակը. Սպիտակ տուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում կարծում են, որ թուրք-սիրիական սահմանին թռիչքազերծ գոտին չի համապատասխանում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը.

«Մենք քանիցս խոսել ենք այն մասին, որ մենք բաց ենք թուրքական կողմի հետ տարբեր քննարկումներին, և մենք արժևորում ենք նրանց կարծիքը, սակայն այդ (թռիչքազերծ գոտու ներդնում) հարցում մենք չենք կարծում, որ այս պահին դա կծառայի Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորմանը: Վաշինգտոնում գնահատում են Թուրքիայի հետ աշխատանքային սերտ հարաբերությունները: Բանակցությունները շարունակվում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս