![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/73556_src.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի միջև: Հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ կապված 2015 թվականին կայանալիք G20-ի գագաթաժողովում Թուրքիայի առաջիկա նախագահության հետ:
Ալիևն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից G20-ի նախագահության ստանձնման փաստը «վկայում է» Թուրքիայի միջազգային հեղինակության ու համաշխարհային քաղաքականությում նրա աճող դերակատարության մասին:
G20-ի հաջորդ գագաթաժողովն անցկացվելու է 2015 թվականի նոյեմբերին, Անթալիայում: Ալիևը վստահություն է հայտնել, որ այդ միջոցառումը կանցկացվի բարձր մակարդակով: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: