Հոնգկոնգում նոր բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև (տեսանյութեր)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հոնգկոնգում ցուցարարները փորձել են շրջափակել վարչակազմի շտաբ-բնակարանը, սակայն ոստիկանությունը գործի է դրել ռետինե մահակներն ու նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ:
Մի շարք ցուցարարներ ճայթռուկներ են նետել ոստիկանների վրա: Բախման հետևանքով ձերբակալվել է առնվազն 40 մարդ: Հոնգկոնգում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երկու ամիս: Ցուցարարները դժգոհ են, որ Պեկինը քաղաքի բնակիչներին չի թույլատրում ինքնուրույն ընտրել քաղաքաապետին: