Ռուսաստանը նորագույն ռադիոտեղորոշիչ կայաններ է ծավալում Ուրալի հյուսիսում ու հարավում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ևս երկու շրջաններում մեկնարկել են նորագույն ռադիոտեղորոշիչ կայանների (ՌՏԿ) կառուցումը: Խոսքը գնում է Հարավային Ուրալի (Օրենբուրգի մոտ) և Ուրալյան լեռների հյուսիսի (Կոմի Հանրապետություն) մասին:
Այս մասին Օդա-տիեզերական պաշտապանության օրավա կապակցությամբ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Օդա-տիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գոլովկոն:
Նա հիշեցրել է, որ մինչև տարեվերջ բալթյան Կալինինգրադում ու արևելասիբիրյան Իրկուտսկում մարտական ծառայության կանցնեն «Վորոնեժ» տիպի ՌՏԿ-երը, իսկ եևս երկու ՌՏԿ, որոնք գտնվում են Կրասնոյարսկի մոտ ու Ալթայի երկրամասում (միջին Սիբիրի հարավում) այս տարի կսկսեն գործել փորձնական-մարտական ծառայության ռեժիմով:
Ավելի վաղ Ռուսաստանի Օդա-տիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Անատոլի Նեստերչուկը հայատարարել էր, որ այս տարի Ռուսաստանում արդեն իսկ ստեղծվել է համատարած ռադիոտեղորոշիչ դաշտ: