Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է «գաղտնալսումների մասին» օրինագծի վրա Մարգվելաշվիլու դրած վետոն
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 30-ին Վրաստանի խորհրդարանը քվեարկել է «գաղտնալսումների մասին» օրենքում երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու կատարած ուղղումների շուրջ, որոնք ներկայացվել էին երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի դիտարկմանը:
Վրաստանի խորհրդարանում նախագահի առաջարկած ուղղումներին կողմ է քվեարկել ընդամենը 13 պատգամավոր, իսկ դեմ՝ 82-ը: Այդպիսով, պատգամավորներին հաջողվել է հաղթահարել նախագահի դրած վետոն: Քվեարկությունից հետո օրինագիծը վերստին կուղարկվի նախագահի հաստատմանը:
Եթե նախագահը 10 օրվա ընթացքում չստորագրի փաստաթուղթը, ապա նրա այդ գործառույթն ինքնաբերաբար կփոխանցվի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլուն:
Մարգվելաշվիլին նոյեմբերի 29-ին վետո էր դրել խորհրդարանի կողմից ընդունված գաղտնալսումների մասին օրենքների փաթեթի վրա, որի համաձայն՝ պահպանվում է Վրաստանի ՆԳՆ-ի միաձայն իրավունքը՝ կապված անձնական տվյալներից օգտվելու հետ:
Մարգվելաշվիլին պատգամավորներին առաջարկել էր օրինագծի վերամշակված տարբերակը, որում, սակայն, գաղտնալսումներ իրականացնելու իրավունքը պետք է տար դատարանը: