Բաժիններ՝

«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում առևանգել են Կանադայի քաղաքացու

Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները Սիրիայում առևանգել են Կանադայի քաղաքացու, որը միացել է քուրդ աշխարհազորայիններին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:

Կանադայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց կառավարությունը ներկայումս ստուգում է այդ տեղեկատվությունը և սերտ շփման մեջ է տեղի իշխանությունների հետ: 31-ամյա Ջիլ Ռոզենբերգը, որը ծնվել է Կանադայում, հանդիսանում է նաև Իսրայելի քաղաքացի և 2006 թվականից բնակվում էր Թել Ավիվում:

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը նույնպես հայտարարել է, որ չի կարող հաստատել առևանգման մասին այդ տեղեկատվությունը: Յաալոնը հույս է հայտնել, որ այն չի հաստատվի: Ռոզենբերգը Սիրիայի հյուսիսում քրդերի ջոկատներին միացել էր նոյեմբերի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս