Պուշկովը Պորոշենկոյին խորհուրդ է տվել երկրի վարչապետ նշանակել Սաակաշվիլուն

Gazeta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ Պետդումայի` միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը կարծում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող էր դառնալ Ուկրաինայի վարչապետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.

«Պորոշենկոյի նոր խոսքը: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնին հավակնում է վրացի` Սաակաշվիլու համակիրը: Իսկ ինչու վարչապետ չդառնա հենց ինքը` Սաակաշվիլին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոր գումարման Գերագույն ռադայի առաջին նիստի ժամանակ առաջարկել է փոփոխություններ կատարել օրենքներում, որոնք օտարազգիներին հնարավորություն կտան աշխատել երկրի կառավարությունում:

Ուկրաինայի կառավարության կազմում Պորոշենկոյի նախաձեռնությամբ կընդգրկվեն հինգ երկրի` Վրաստանի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Սլովակիայի քաղաքացիներ:

Տեսանյութեր

Լրահոս