Բաժիններ՝

Ռուսաստանում 1.5 տարում գրեթե կրկնակի կրճատվել է միգրացիոն կեղծ փաստաթղթերի թիվը. Տեմրյակովիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում գրեթե կրկնակի կրճատվել է միգրացիոն կեղծ փաստաթղթերի թիվը, ինչը տեղի է ունեցել խախտման համար երկիր մուտք գործելն արգելելելու մեխանիզմը գործարկելուց հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Միգրացիոն դաշնային ծառայության պրոֆիլային դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Տեմրյակովիչը:

Մեխանիզմը սկսել է գործել 2013 թվականի հունվարին, այդ ընթացքում նրա գործունեության տակ է ընկել ավելի քան մեկ միլիոն օրինախախտ ներգաղթյալ: Տեմրյակովիչը հայտարարել է, որ 47 տոկոսով կրճատվել է միգրացիոն կեղծ քարտերի թիվը.

«Ներկայումս մեզ մոտ գոյություն ունի օտարազգի քաղաքացիների կենտրոնական բանկ, որում հաշվվում է 140 միլիոն ձայնագրություն: Այդ բանկում տեղեկություններ են պահվում օտարազգիների, այդ թվում նաև նրանց ստացած փաստաթղթերի կամ կատարած խախտումների մասին:

Ընդ որում, համակարգն ավտոմատ փակում է օտարազգիների մուտքը, եթե նրանք սահմանված ժամկետում չեն ստանում Ռուսաստանում մնալու պաշտոնական թույլատրող փաստաթղթեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս