Վրաստանի Գլխավոր դատախազությունն ու ՌԴ Հետաքննչական կոմիտեն իմ դեմ գործում են միաժամանակ. Սաակաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Գլխավոր դատախազությունը ցանկանում է իրեն մեղադրել 2008 թվականի օգոստոսին օս ժողովրդի ցեղասպանության մեջ.
«Երեկ (երկու օր առաջ – 168.am) հարցաքննել են իմ անձնական օպերատորին: Նրանց հետաքրքրել է 2008 թվականի Անվտանգության խորհրդի նիստը, որում իմ օպերատորն իբր նկարահանել է, թե ինչպես ենք մենք խոսում, որ պետք է ոչնչացնել օսերին:
Նույն օրը Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն հայտարարեց, որ իմ դեմ գործ են հարուցել ցեղասպանության հոդվածով, և դա տեղի ունեցավ բացարձակապես համաժամանակ: Վրաստանի իշխանությունները փորձում են փոխել 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների նկատմամբ պատկերացումը»: