Բաժիններ՝

Ադրբեջանում երիտասարդության ավելի քան 20 տոկոսը չի համապատասխանում բանակի պահանջներին. Նովրուզով

Qafqazinfo-ի փոխանցմամբ` ադրբեջանցի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը խորհրդարանի վերջին նիստում հայտարարել է, որ ներկայումս ադրբեջանցի ուսանող տղաների ավելի քան 20 տոկոսը չի համապատասխանում բանակի պահանջներին.

«Վաղը, երբ կհարվածեն Իսլամական պետության ջոկատները, մենք չենք փնտրելու կոմպոզիտորների: Անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք կարող են դիմակայել նրան: Այսօրվանից սկսած` մենք պետք է դաստիարակենք նրան»:

Դրա հետ կապված` Նովրուզովն առաջարկել է դպրոցներում վերականգնել աշակերտների նախնական ռազմական պատրաստության, ֆիզկուլտուրայի դասընթացները. «Մենք պետք է արիներ դաստիարակենք: Նրանք առնվազն պետք է իմանան սպառազինության տեսակները, կարողանան իրենց ընտանիքները պաշտպանել թշնամուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս