Վրաստանի զինված ուժերի լեռնա-հետախուզական գումարտակը վերադարձել է Աֆղանստանից
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի լեռնա-հետախուզական գումարտակը, որն Աֆղանստանում 7 ամիս ծառայել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում, վերադարձել է հայրենիք: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Վրացի զինվորականներն իրենց զինծառայությունն ամերիկյան կոնտինգենտի կազմում անցկացրել են Կանդահարի ավիաբազայում: Գումարտակը հայրենիք է վերադարձել առանց կորուստների:
Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում ISAF-ի խոշորագույն մասնակիցն է: Ընդ որում, Վրաստանը պլանավորում է 750 զինծառայող ուղարկել՝ Աֆղանստանում ISAF-ի հետագա գործողությունների համար: