Բաշար Ասադի վարչակարգը տապալելը չի մտնում իմ գործառույթների մեջ. Դեմփսի
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ շտաբների միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին Վաշինգտոնում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը տապալելը չի մտնում իր գործառույթների մեջ:
Փոխարենը, նա ընդգծել է, որ իր գործառույթների ոլորտում է տեղավորվում «Իսլամական պետության» դեմ պայքարը: Անդրադառնալով Իրաքի նոր ղեկավարությանը՝ Դեմփսին հայտարարել է, որ Իրաքի նոր առաջնորդներն ավելի խելամիտ են և վարում են համապարփակ քաղաքականություն՝ հաշվի առնելով երկրի բոլոր տարրերի շահերը:
Դեմփսին հիշեցրել է, որ Իրաքի անվտանգության ուժերը սկսել են «Իսլամական պետությունից» ազատագրել երկրի տարածքները: