Բաժիններ՝

Հայտնի է դարձել Ստամբուլի երրորդ կամրջի բացման ժամկետը

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարար Լյութֆի Էլվանը հայտարարել է, որ Ստամբուլի երրորդ կամրջի բացման արարողակարգը տեղի կունենա 2015 թվականի հոկտեմբերի 29-ին: Ստամբուլի երրորդ կամուրջը կրում է օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի անունը:

Էլվանն ընդգծել է, որ օրական 1.5 միլիոն մարդ է Ստամբուլի ասիական մասից տեղափոխվում դեպի եվրոպական մաս և ընդհակառակը, ինչի համար էլ կարևոր է երրորդ կամրջի կառուցումը, որը կլուծի երթևեկության հետ կապված խնդիրները: Էլվանը հավելել է, որ առաջիկա ամիսներին իրենք կհայտարարեն Ստամբուլին առնչվող նոր մեգա նախագծերի մասին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Թուրքիայում նշելու են հանրապետության հիմնադրման 92-ամյակը (29.10.1923): Ինչ վերաբերում է օսմանյան սուլթան Սելիմ Ահեղին, ապա նա իր կառավարման 8 տարվա ընթացքում 2.5 անգամ մեծացրել է Օսմանյան կայսրության տարածքը`2.375.000 քառակուսի կիլոմետրից հասցնելով մինչև 6.557.000 քառակուսի կիլոմետրի, որից 1.702.000 քառակուսի կիլոմետրը բաժին է ընկել Եվրոպային, 1.905.000 քառակուսի կիլոմետրը` Ասիային, 2.905.000 քառակուսի կիլոմետրը` Աֆրիկային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս