Բաթումում անցկացվելու է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորում
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/Flags_Azerbaijan_Turkey_Georgia_090612.jpg)
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերին 5-ին Բաթումում տեղի է ունենալու թուրք-վրաց-ադրբեջանական գործարար ֆորում, որը կազմակերպում են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը, Առևտրա-արդյունաբերական պալատն ու Վրաստանի ներդրումային գործակալությունը:
Գործարար ֆորումի ժամանակ նրա մասնակիցները կարող են ծանոթանալ Վրաստանում տիրող ներդրումային միջավայրի մասին ու հանդիպումներ անցկացնել իրենց հետաքրքրող վրացական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, գործարար ֆորումում բարձր մակարդակով ներկայացված կլինեն նաև երեք երկրների պետական կառույցները, ինչը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին հնարավորություն կտա ուղիղ շփումներ ունենալ նրանց: