ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը. ANCA
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ-ի «Մի-24» ուղղաթիռը խոցելը:
Համբարյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարում ուժ կիրառել հայ ժողովրդի հանդեպ.
«ԱՄՆ-ը պետք է դադարի հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի, Արցախի ու Ադրբեջանի միջև՝ ելնելով ձախողված մտադրություններից: Ադրբեջանն ավտորիտար երկիր է, որը բռունցքներն է թափահարում: ԱՄՆ-ը պետք է կանգնի խաղաղության ու ժողովրդավարության կողմը»: