ՆԱՏՕ-ն հայկական ուղղաթիռի խոցման կապակցությամբ զսպվածության կոչ է արել
Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԼՂՀ ՌՕՈՒ-ի «Մի-24» ուղղաթիռը խոցելը.
«Ես իրազեկված եմ ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռը կործանելու մասին: Անկախ միջադեպի հանգամանքներից՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու հասնեն կոնֆլիկտի դիվանագիտական կարգավորմանը»: