Ղարաբաղյան հակամարտության գոտում ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր երևույթ է. Բորդյուժա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ուղղաթիռի ոչնչացումը սպառնալիք է ստեղծում էսկալացիայի նոր փուլի համար.

«Այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում սադրում է իրավիճակի հետագա սրացում և մեծացնում է մեր մտահոգությունը»: Բորդյուժան ընդգծել է, որ ողջ տարվա ընթացքում Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին գործնականում մշտապես տեղի են ունեցել զինված բախումներ.

«Այսօր մենք ականատես եղանք հրադադարի մասին պայմանավորվածության նոր խախտման: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր երևույթ է: Առաջացել է հակամարտության էսկալացիայի նոր փուլի վտանգ: Հարավային Կովկասում իրավիճակը գնալով դառնում է ավելի սուր:

ՀԱՊԿ-ում խորապես համոզված են, որ անհրաժեշտ է թույլ չտալ իրավիճակի սպառնալից զարգացում: Կարևոր է ապահովել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի շարունակումը»:

Տեսանյութեր

Լրահոս