ԼՂ-ում պատերազմի վերսկսման հետևանքը կարող է լինել Ադրբեջանում իրավիճակի անկայունացումը. ռուսական մամուլ

Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, ով մասնագիտացած է Հարավային Կովկասի հարցերով, անդրադարձել է երեկ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ-ի «Մի-24» ուղղաթիռը կործանելուն.

«Ադրբեջանի զինվորականների ու քաղաքական գործիչների թվում քիչ չեն կոշտ գծի կողմնակիցները, որոնք փորձում են նախագահ Իլհամ Ալիևին դրդել՝ գնալու համար հարցի ուժային կարգավորմանը:

Նրանք հուսով են, որ միլիարդավոր նավթադոլարները, որոնք Բաքուն ուղղել է զինված ուժերի ամրապնդմանը, կօգնեն փոխել ուժերի հավասարակշռվածությունը և կարելի կլինի հույսեր կապել 1990-ական թվականների պատերազմում կրած պարտության դիմաց ռևանշի հասնելու հետ:

Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, ապա դրանք տարածաշրջանի, այդ թվում նաև ադրբեջանական նավթային ինդուստրիայի համար կունենան ավելի կործանարար հետևանքներ: Սակայն արդյունքում ամենայն հավանականությամբ չի հաջողվի հասնել ռազմական նպատակներին:

Հետևանքը կարող է լինել Ադրբեջանում իրավիճակի անկայունացումը: Ինձ թվում է, թե Իլհամ Ալիևը հասկանում է դա և կգտնի հնարավորություն՝ լարվածությունը վերացնելու համար՝ թույլ չտալով, որ շփման գծի միջադեպերը վերաճեն լայնամասշտաբ պատերազմի»:

Տեսանյութեր

Լրահոս