Հայկական ուղղաթիռը խոցելն Ադրբեջանի կողմից Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու փորձ է. Կոլերով

Ռուսական Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնակատար Մոդեստ Կոլերովը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԼՂՀ ՌՕՈՒ-ի «Մի-24» ուղղաթիռը խոցելը.

«Հաշվի առնելով հայկական բանակների ներկայիս խոշորագույն զորավարժությունները՝ Բաքուն անպայմանորեն շահած դուրս գալու համար հուսով է սադրել հակառակորդին կամ էլ կուլ տալ հրադադարի ռեժիմի այս ուղիղ, կոշտ և կոպիտ խախտումը, և ինչպես թվում է նրան՝ «կորցնել դեմքը», կամ էլ զոհ ներկայանալով՝ առաջացնել հզոր պատասխան՝ բոլոր ուժերով ու միջոցներով:

Կարծում եմ, որ Բաքուն մոլորության մեջ է. Պուտինի միջնորդությամբ պարզապես նոր Սոչիի կրկնություն չի լինելու: Այսօր դա Բաքվի «եվրաինտեգրման» նոր ջանքերի համատեքստում ոչ թե միջնորդության նոր հրավեր է, այլ՝ Ռուսաստանի ու նրա շահերի դեմ երկրորդ ճակատ բացելու ակնհայտ փորձ»:

Տեսանյութեր

Լրահոս