Ռուսական տանկերն ու հրետանին հատել են Ուկրաինայի սահմանը. Բրիդլավ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ վերջին երկու օրվա ընթացքում իրենք ֆիքսել են ռուսական տեխնիկայի շարասյունների կողմից Ուկրաինայի սահմանը հատելու դեպքեր:
Բրիդլավը մանրամասնել է, որ խոսքն առաջին հերթին գնում է ռուսական տանկերի, հրետանու, ՀՕՊ-ի ռուսական համակարգերի ու ռուսական մարտական ստորաբաժանումների ուղարկման մասին: Բրիդլավը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև սահմանն ամբողջովին բաց է: