Հարավային Օսիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը հայտարարել է, որ իրենք դիվանագիտական հարաբերություններ են հաստատելու Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանարապետությունների հետ.

«Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է այն նույն ուղով, որով և՝ Դոնբասի բնակչությունը: Մենք մեր աչքերով ենք տեսել պատերազմի սարսափները և չենք կարող չաջակցել այն մարդկանց, ովքեր օգնության ու ճանաչման խնդրանքով դիմում են մեզ:

Հանրապետության ԱԳՆ-ին հստակ ցուցումներ են տրվել՝ կապված ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին հրամանների կատարման հետ: Հարավային Օսիայի ԱԳՆ-ին հանձնարարվել է ձեռքը պահել ազդակի վրա, դիվանագիտական ու այլ հարաբերություններ հաստատել այդ պետությունների հետ»:

Հարավային Օսիան ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը ճանաչել է դեռ ընթացիկ տարվա ամառանը: Համապատասխան հրամանները ստորագրվել են համապատասխանաբար հունիսի 18-ին ու 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս