Ամերիկյան RQ-170 Sentinel ԱԹՍ-ի իրանական կրկնօրինակը կատարել է իր առաջին թռիչքը
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) իրանական կրկնօրինակը երեկ կատարել է իր առաջին թռիչքը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:
Նրա խոսքերով՝ իրանական ԶԼՄ-ներն առաջիկա օրերին հրապարակելու են ԱԹՍ-ի փորձարկման տեսանյութը: Հանդիսավոր արարողությունը նվիրվել է բրիգադի գեներալ Հասան Մողադդամի զոհվելու երկրորդ տարելիցին, ով պատասխանատու էր իրանական հրթիռային ծրագրի համար:
Ամերիկյան ԱԹՍ-ի իրանական կրկնօրինակի շնորհանդեսը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսի 11-ին: Իրանը երկրի օդային տիրույթ Աֆղանստանից մուտք գործած ամերիկյան RQ-170 Sentinel ԱԹՍ-ին հարկադիր վայրէջք էր պարտադրել 2011 թվականի դեկտեմբերին: Այն իրանցի զինվորականների ձեռքում հայտնվել էր գրեթե անվնաս վիճակով:



