Իվանիշվիլին սխալ է համարում Ալասանիայի գործողությունները
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին անմիտ գործողություններ ու սխալ է համարել իշխող դաշինքից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դուրս գալու մասին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի որոշումը.
«Նրանք սխալ են գործել, քանի որ սխալ պատճառով լքեցին դաշինքը: Նրանք սխալ հիմք ունեին դուրս գալու համար, քանի որ քաղաքական համարեցին դատախազության գործողությունները»:
Իվանիշվիլու խոսքերով` դատախազությունը ՊՆ-ի կառույցում հետաքննություն անցկացնելու վերաբերյալ իր հայտարարությունն արել է ոչ ճիշտ ժամանակ, սակայն չի գերազանցել է իր լիազորությունները, և որ դա չի եղել Ալասանիայի նկատմամբ հաշվեհարդար.
«Դա քաղաքական հաշվեհարդար չէ, եթե դա լինի քաղաքական հաշվեհարդար, ապա ամեն ինչ կլիներ այլ կերպ»: Իվանիշվիլին հայտարարել է, որ Ալասանիան չպետք է դառնար կուսակցության առաջնորդ: