Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմության հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմության բողոքի ակցիան նոյեմբերի 10-ի փոխարեն կայանալու է նոյեմբերի 9-ին: Դրա պատճառն այն է, որ Բաքվի քաղաքապետարանն այդ ակցիայի անցկացումն արտոնել է կիրակի:

Ազգային խորհուրդը դա գնահատել է որպես իշխանությունների կողմից սադրանք, որի նպատակն ընդդիմության կողմնակիցներին ապակողմնորոշելն է ու միջոցառմանը նախապատրաստվելու ժամկետը կրճատելը:

Եվ այնուամենայնիվ, Ազգային խորհուրդը բողոքի ակցիան կանցկացն նոյեմբերի 9-ին: Ակցիայի մասնակիցները պահանջելու են ազատ արձակել քաղբանտարկյալներին ու խորացնել եվրաինտեգրումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս