Բաժիններ՝

Ամերիկացի հատուկջոկատայինները վիճարկում են բեն Լադենի վրա վճռորոշ կրակոց արձակելը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկջոկատայինները (Navy SEALs), որոնք մասնակցել են «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի վերացման գործողությանը, խճճվել են այն հարցում, թե իրենցից ով է արձակել վճռորոշ կրակոցը:

Թիվ մեկ ահաբեկչին սպանելու հարցը վիճարկում է երկու հատուկջոկատային: Նրանցից մեկը Ռոբերտ Օ’Նիլն է, ով նոյեմբերի 6-ին հայտարարեց, որ հենց ինքն է վերացրել բեն Լադենին: Նրան առարկում է մեկ այլ հատուկջոկատային, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:

Իրազեկ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախքան Օ’Նիլի սենյակ մտնելը, ուր գտնվել է բեն Լադենը, այնտեղ արդեն իսկ գտնվել են նրա երկու ծառայակիցները, որոնցից մեկը Մեթ Բիսոնետն է՝ «Ոչ հեշտ օր» գրքի հեղինակը: Աղբյուրը հավելել է, որ հատուկջոկատայիններից մեկն էլ այդ պահին արձակել է վճռորոշ կրակոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս