
Բեն Լադենի վերացման մասին գրքի հեղինակի նկատմամբ կարող են ներկայացվել քրեական մեղադրանքներ

The New York Post-ի փոխանցմամբ` ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին հատուկջոկատային Մետ Բիսոնետը, ով գիրք է գրել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի վերացման մասին, ընկել է հետաքննության տակ: Նրան կասկածում են գաղտնի տեղեկատվություն հրապարակելու մեջ:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էմի Դերիկ Ֆրոստը հայտարարել է, որ Բիսոնետը հրապարակել է «Ոչ հեշտ օր» գիրքը` առանց նախապես ՊՆ-ի փորձագետների հետ խորհրդակցելու: Նա հավելել է, որ հետաքննությունն ընթանում է բնական ճանապարհով և կարող է հանգեցնել դատական հայցի:
Գրքի հեղինակի նկատմամբ կարող են ներկայացվել քրեական մեղադրանքներ: Բիսոնետը գիրքը հրատարակել է Մարկ Օուեն կեղծանունով: Այն թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերին: Դրանում հեղինակը պատմում է, որ անձամբ է մասնակցել բեն Լադենի ոչնչացման հատուկ գործողությանը: