Բաժիններ՝

25 կարճ թեզ Զիգմունդ Ֆրեյդից, որոնք շատ բան կպատմեն մեր մասին

1. Որքան անթերի է մարդն արտաքինից, այնքան շատ սատանաներ են ապրում նրա ներսում:

2. Մենք միմյանց պատահաբար չենք ընտրում: Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր դեռ գոյություն ունեն մեր ենթագիտակցության մեջ:

3. Ցավոք սրտի, ճնշված էմոցիաները չեն մահանում: Նրանց ստիպել են լռել: Եվ նրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա:

4. Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրն աշխարհը ստեղծելու պլանների մեջ չէր մտնում:

5. Մենք կյանք մտնում ենք միայնակ և միայնակ էլ լքում ենք այն:

6. Շատերին սիրողը ճանաչում է կանանց, մեկին սիրողը ճանաչում է սերը:

7. Դու չես դադարում դրսում ուժ և վստահություն փնտրել: Փնտրել պետք է քո ներսում: Դրանք միշտ եղել են և կան այնտեղ:

8. Մարդկանց մեծ մասն իրականում ազատություն չի ցանկանում, քանի որ այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը վախեցնում է շատերին:

9. Զբաղված մարդուն շատ քիչ են հյուրընկալվում անբան մարդիկ, ճանճերը չեն գնում եռացող թեյնիկի կողմ:

10. Միջնադարում կայրեին ինձ, այժմ այրում են ընդամենն իմ գրքերը:

11. Երբեմն ծխախոտը պարզապես ծխախոտ է:

12. Սեր և աշխատանք: Ահա մեր կյանքի անկյունաքարերը:

13. Նախանձը կործանիչ է:

14. Մենք ոչ միշտ ենք հեռու սխալներից, որոնք թույլ տալու պատճառով ծիծաղում ենք ուրիշների վրա:

15. Չկա ավելի թանկ բան, քան հիվանդությունն ու այն արհամարհելը:

16. Ամբոխները երբեք ճշմարտության ցանկություն չեն ունեցել: Նրանք պատրանքներ են պահանջում, առանց որոնց չեն կարող ապրել:

17. Սեքսուալ շեղում կարելի է համարել միայն սեքսի ամբողջական բացակայությունը: Մնացածը ճաշակի հարց է:

18. Կյանքում ոչինչ ավելի թանկ չի արժենում, քան հիվանդությունն ու հիմարությունը:

19. Առաջին մարդը, ով քարի փոխարեն հայհոյանք նետեց, քաղաքակրթության հիմնադիրն էր:

20. Հիմարության առաջին նշանն ամոթի լիարժեք բացակայությունն է:

21. Երազներ տեսնելը թագավորական ճանապարհ է դեպի անգիտակցություն:

22. Յուրաքանչյուր մարդ ցանկություններ ունի, որոնց մասին չի ասում մյուսներին, և ցանկություններ, որոնք նա նույնիսկ չի խոստովանում ինքն իրեն:

23. Մարդուն բնորոշ է առաջին հերթին գնահատել և ցանկանալ այն, ինչին նա հասնել չի կարող:

24. Միակ մարդը, ում հետ դուք պետք է համեմատեք ձեզ, դա դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, որից լավը դուք պետք է լինեք, դուք եք այժմ:

25. Մարդը երբեք ոչնչից չի հրաժարվում: Նա պարզապես մի հաճույքը փոխարինում է մյուսով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս