Բաժիններ՝

ՄԱԿ-ը հաշվարկել է Իսլամական պետության շարքերում օտարազգիների թիվը

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Իրաքում ու Սիրիայում Իսլամական պետության կողմից մարտնչող օտար զինյալների թիվը հասել է 15.000-ի: Այս մասին նշված է ՄԱԿ ԱԽ-ի զեկույցում:

Զինյալները ժամանել են ավելի քան 80 երկրից: ՄԱԿ ԱԽ-ի գնահատմամբ՝ աննախադեպ մեծ է այն օտարազգիների թիվը, որոնք ցանկանում են միանալ ծայրահեղականներին:

ՄԱԿ-ը զգուշացրել է այն վտանգի մասին, որին կբախվեն այն երկրների իրավապահ մարմինները, որոնց քաղաքացիները վաղ թե ուշ Իրաքի ու Սիրիայի պատերազմից կվերադառնան տուն: Իսլամական պետության շարքերում գտնվում է ավելի քան 500 բրիտանացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս