Բաժիններ՝

«Ամբողջ դաշտիս աշխատանքի արդյունքն էլ վաճառեմ, էլի չեմ կարողանա վարկերից ազատվել»

asparez.am-ը գրում է.  Քնքուշ Բաղդասարյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքից է: Շուրջ 29 տարի դասավանդում է տեղի միջնակարգ դպրոցում: Ինչպես ինքն է ասում, կրթել ու դաստիարակել է գյուղի բոլոր երեխաներին: Ուսուցչուհու մասնագիտությանը զուգահեռ՝ տիկին Քնքուշը զբաղվում է նաեւ գյուղատնտեսությամբ.

«Շատ եմ սիրում իմ գյուղը, իմ հողն ու ջուրը: Սիրում եմ նաեւ գյուղատնտեսական աշխատանք կատարելը: Նաեւ ապրուստի միջոց է: Շատ հաճախ էլ ստացած բերքը վաճառում եմ»,-ասում է տիկին Քնքուշը:

Թեեւ գյուղը կոչվում է Ջրաշեն, սակայն այս համայնքում առկա է ոռոգման ջրի խնդիր: Տիկին Քնքուշի կարծիքով, ջրի սակավ լինելը եւս խոչընդոտ է, որ գյուղացին չի կարողանում լիարժեք մշակել հողն ու բերք ստանալ:

-Ընդերքից ջուրը պակաս է լինում, չի հասնում, մենք էլ չենք կարողանում հողը ոռոգել, նորմալ բերք ստանալ,-ասում է Քնքուշ Բաղդասարյանը:

Ջրաշենն էլ, մարզի մի շարք համայնքների պես, այս տարի տուժեց կարկտահարությունից: Սա էլ իր հերթին նպաստեց բնամթերքի սակավ լինելուն. «Կարկտահարությունից հետո կրկնակի աշխատանք կատարեցինք: Ահավոր դժվարությամբ նորից շիթիլ դրեցինք, սա շատ դժվարացրեց մեր աշխատանքը: Բերքը էս տարի լավ չէ: Կարտոֆիլի բերքը, անցած տարվա համեմատ, 50 տոկոսից պակաս ենք ստացել: Գրեթե ամբողջությամբ չորացել էր: Կարտոֆիլի ամենափոքրը պետք է լիներ ձվից խոշոր, հիմա միջին չափը ձվի չափ է»,- դժգոհում է տիկին Քնքուշը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս