Պաշտոնյաները հերթով ցավում են

Այսօր Ազգային ժողվում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ներկա չէր: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է բացակայում Անդրեասյանը: ՄԻՊ ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Կ.Անդրեասյանը ցավ է հայտնել քննարկումից բացակայության համար և ներողություն խնդրել:

«Երեկ ցավում էին Սյունիքի մարզպետը, Երևանի քաղաքապետը, երեկոյան էլ կցավա արտաքին գործերի նախարարը»,- նկատեց Արզումանյանը:

«Իհարկե, կցավա, որովհետև չի գա»,- գործընկերոջ կասկածները հաստատեց պատգաավոր Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս