Բաժիններ՝

Դոնբասում «բաժանարար գծի» վերջնական հստակեցումը մոտ է. Լավրով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Դոնբասում «բաժանարար գծի» վերջնական հստակեցման աշխատանքները մոտենում են իրենց ավարտին:

Լավրովն ընդգծել է, որ կան հատուկ համաձայնեցված տարածություններ, սակայն գիծը վերջնականապես հստակեցված չէ. «Ներկայումս ռուսական կողմի օգնությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում տեղանքում: Հուսով ենք, որ մոտակա 2-3 օրում այդ գիծը կհամաձայնեցվի:

Դրանից հետո հնարավոր կլինի երկու կողմից ծանր սպառազինության հետ քաշումը, ինչը բնականաբար կդառնա վճռորոշ գործոն իրավիճակը հանդարտեցնելու ու միջադեպերը բացառելու պլանում»:

Մեկնաբանելով մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը՝ Լավրովը հայտարարել է, որ խախտումները եղել են երկու կողմից: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Դոնբասում հակամարտող կողմերի միջև բաժանարար գիծը պետք է հաստատվի Ուկրաինայի խորհրդարանի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս