Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ Օլանդը երկկողմ հանդիպումներ կունենա նրանց հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով կժամանեն Փարիզ՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Բանակցությունները կանցկացվեն Ելիսեյան պալատում: Բանակցություններին ներկա են գտնվելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպումից առաջ Ֆրանսուա Օլանդը երկկողմ բանակցություններ է վարելու իր հայ ու ադրբեջանցի գործընկերներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ:

Չի բացառվում նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն տետ-ա-տետ ձևաչափով, այդ հարցը դեռ հաստատված չէ: Փարիզյան գագաթաժողովից հետո՝ երեկոյան, կկազմակերպվի բոլոր հրավիրյալների մասնակցությամբ ընթրիք:

Տեսանյութեր

Լրահոս