Իրանի ԱԳՆ-ը հերքել է պատժամիջոցների մասին Reuters-ի հրապարակումը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հերքել է բրիտանական Reuters լրատվական գործակալության տարածած այն տեղեկատվությունը, թե Իրանը պահանջել է մասնակի չեղյալ հայտարարել իր դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք վնասում են երկրի տնտեսությանը:

Աֆհամն ընդգծել է, որ տվյալ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը՝ հավելելով, որ նմանատիպ հրապարակումները վատթարացնում են բանակցությունների ներկայիս մթնոլորտը:

Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային 8-րդ փուլը Վիեննայում անցկացվել է հոկտեմբերի 16-ին և եղել է ամենակարճը: Իրանի ու «Վեցյակի» փորձագետներն այսօր հանդիպել են Վիեննայում:

Տեսանյութեր

Լրահոս