Վրացական կողմը նախապայման է ներկայացրել Մարգվելաշվիլի-Պուտին հանդիպման համար
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել միայն այն դեպքում, եթե դա սկիզբ կդնի Վրաստանի տարածքից ռուսական զորքերի դուրս բերման գործընթացին:
Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախագահի՝ արտաքին քաղաքական կապերի գծով խորհրդական Թենգիզ Պխալաձեն:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել իր վրացի գործընկեր, եթե Վրաստանի կողմից ստացվի համապատասխան ազդանշան: Պխալաձեն ընդգծել է, որ յուրաքանչյուր հանդիպում պետք է կազմակերպվի երկկողմ ցանկության հիման վրա: