15 հետաքրքիր փաստ մարդու վարքի մասին
Facte.ru կայքը ներկայացրել է մի քանի հետաքրքիր փաստ մարդու վարքի մասին:
1. Այն մարդիկ, որոնց օրգանիզմում տեստոստերոնի մեծ քանակ կա, միշտ հաճույք են ստանում, երբ իրենց զրուցակիցը զայրանում է:
2. Չկրթված և ոչ ինքնավստահ մարդիկ առավել շատ են հակված բռնապետության: Հետազոտությունները ցույց են տվել, որ ցածր IQ ունեցող անձինք հակված են լինել կրոնական կազմակերպություններում, իսկ բարձր IQ ունեցողները կախված չեն հասարակական կարծիքից:
3. Ցածր IQ ունեցող անձանց դուր է գալիս նվաստացնել իրենց տարիքի մարդկանց, քանի որ դա նրանց օգնում է բարձրացնել իրենց տրամադրությունը և ինքնագնահատականը:
4. Կադրեր ընտրելիս կազմակերպությունների ղեկավարները մարդու ստաբիլությունն ու պատասխանատվությունը ստուգում են այն թղթապանակով, որով նա հանձնել է իր ռեզյումեն: Եթե անձը չի ընտրել լավ թղթապանակ կամ ընդհանրապես չի ընտրել, ապա դա խոսում է նրա անպատասխանատու լինելու մասին:
5. Մարդկանց մեծամասնությունը խմբային մտածողություն ունի:
6. Երբ մարդը ցանկանում է որևէ բան թաքցնել շրջապատից, նա սկսում է ստել:
7. Մարդիկ սովորաբար փոխում են իրենց վարքը, երբ գտնվում են ուշադրության կենտրոնում: Այդ դեպքում նրանք իրենց պահում են այլ կերպ, քան ամենամոտ մարդկանց ներկայությամբ:
8. Մարդը, ով մի քանի անգամ հակաբարոյական գործողություն է կատարել, հակված է մտածելու, որ ինքը միշտ ճիշտ է գործում:
9. Արտաքինը խաբուսիկ է: Խմբային մտածողություն ունեցող մարդիկ առավել հաճախ վստահում են այն մարդկանց, ովքեր գրավիչ արտաքին ունեն:
10. Նույնիսկ քաղաքական գործիչների ընտրության դեպքում մարդիկ հիմնականում առաջնորդվում են արտաքին տեսքով:
11. Մարդկանց մեծ մասը հավատում է, որ բոլոր հաջողակ մարդիկ գողեր են, իսկ աղքատները՝ բարի մարդիկ:
12. Ժամանակակից երիտասարդությունը ձգտում է ավելի դաժան երևալ:
13. Եթե մարդ զգում է, որ իրեն դժվար է կառավարել իր հետ կատարվող իրադարձությունները, նա հակված է հավատալ անեծքներին:
14. Մարդիկ ռիսկերը կարող են տարբեր կերպ ընկալել: Տղամարդը, օրինակ, կարող է հեշտությամբ վարժեցնել առյուծի, սակայն դժվարանալ խոսել այն կնոջ հետ, ով իրեն դուր է գալիս:
15. Երբեմն կարոտելն օգտակար է: Կարոտող մարդիկ մյուսների համեմատ ավելի շատ են փորձում լավ գործեր անել: