Բաժիններ՝

Զուգահեռ կայանում. ինչպես մեքենան տեղավորել (տեսանյութ)

Ավտոմեքաների քանակի աճին զուգահեռ՝ գնալով ավելի է դժվարանում մեքենաների կայանման խնդիրը։ Քաղաքում, հատկապես օրվա որոշակի ժամերին, գրեթե անհնար է ազատ տեղ գտնել։

Լինում են նաև դեպքեր, երբ տեղը կա, սակայն վարորդը տատանվում է՝ կկարողանա՞ արդյոք տեղավորել մեքենան փոքր ազատ տարածության մեջ։ Այս տեսանյութը օգտակար կլինի հատկապես սկսնակ վարորդների համար։

Նախ, մեքենան հնարավոր է կայանել, եթե արդեն կայանված առջևի և ետևի մեքենաների միջև հեռավորությունը առնվազն կես մետրով գերազանցում է ձեր մեքենայի երկարությունը։

Կայանել պետք է ետընթացով։ Սակայն մինչ այդ հարկավոր է առաջ շարժվել և դիրք գրավել առջևում կայանված մեքենային զուգահեռ։ Կողային տարածությունը ձեր և աջ կողմում կայանված մեքենայի միջև պետք է լինի 50-ից 70սմ։

Մնացածը՝ տեսանյութում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս