Թթենու արմատ. դեղատոմսեր
Մաշկային հիվանդություններ` փսորիազ, վիտիլիգո. Փոշիացրեք թթենու չոր արմատը, խառնեք չիչխանի կամ այլ բուսայուղի հետ (1։5), 10 օր թրմեք։ Քամեք, հումքը մզեք, պահեք սառնարանում։
- Փոշիացրեք թթենու չոր տերևը, 2 ճ/գ հումք հարեք 2 ձվի դեղնուցի հետ։ 24 ժամ թրմեք հով տեղում։ Պահեք սառնարանում։
- Քսուքներն օգտագործեք արտաքին օգտագործման համար։
Շաքարային դիաբետ. Մանրացրեք թթենու արմատը։ 1-1,5 թ/գ հումքը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 300 մլ եռջրում։ 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ` ուտելուց 90 րոպե հետո։
Թթենու 21 թ/գ փոշիացրած տերևը խառնեք ճաշի հետ կամ խմեք թթենու տերևով պատրաստված թուրմը։
Արյունը հեղուկացնող. Թթենու 50 գ արմատը 1 ժամ թրմեք 1 լ սառը ջրում, որից հետո 15 րոպե եփեք թույլ կրակի վրա։ 1 ժամ թրմեք սենյակային պայմաններում, քամեք։ Խմեք 150-200 մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 5 օր, կրկնեք 3 օրից։ Կատարեք 2-3 անգամ։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: