Ֆրանսուա Օլանդը դեկտեմբերին կայցելի Ղազախստան
                                    Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2014 թվականի դեկտեմբերին այցելելու է Ղազախստան: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից Արտաքին առևտրի ու զբոսաշրջության առաջխաղացման հարցերով պետքարտուղար Մաթիաս Ֆեկլը.
«Տնտեսական համագործակցության գծով ֆրանս-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցկացվելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջիկա ղազախական այցի պատրաստման շրջանակներում: Կարևոր կլիներ Ֆրանսիայի ղեկավարի առաջիկա այցը նշանավորել նշանակալից նախագծերի գործարկմամբ»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    